«Ռոման» հրաժարվել է նոր մարզադաշտ կառուցելու մտադրությունից
Իտալական «Ռոման» հրաժարվել է նոր մարզադաշտ կառուցելու մտադրությունից: Որոշման վրա ազդել է ակումբի ֆինանսական իրավիճակը։ Ինչպես հաղորդում են իտալական լրատվականները, «Ռոման» 74,8 միլիոն եվրոյի վնաս է կրել նախորդ տարվա ընթացքում հատկապես կորոնավիրուսի ընթացքում:
Իտալիայի մայրաքաղաքի իշխանություններն ավելի վաղ հաստատել էին «Stadio della Roma» նոր ստադիոնի կառուցման նախագիծը, որը ենթադրում էր մեկ միլիարդ դոլարի ներդրում: Նախագիծը ներկայացվել էր դեռ չորս տարի առաջ, սակայն կային խնդիրներ՝ տարածքի իրավական կարգավիճակի հետ։
Ծրագրերից հրաժարվելու պատճառ նշվում է ակումբի ֆինանսական, տնտեսական իրավիճակը, որը պայմանավորված է հիմնականում նախորդ տարվանից շարունակվող կորոնավիրուսի կանխարգելման արդյունքում առաջացած հետևանքներով։
Կարծիքներ