«Սուրմալուում» տեղի ունեցած ողբերգական իրադարձություններով պայմանավորված՝ ԱԻ նախարարը չեղարկել է Ռուսաստան այցը

«Սուրմալուում» տեղի ունեցած ողբերգական իրադարձություններով պայմանավորված՝ ԱԻ նախարարը չեղարկել է Ռուսաստան այցը

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է, որ չի մասնակցելու Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ պետությունների արտակարգ իրավիճակների հարցերով համակարգող խորհրդի նիստին ու համաժողովին՝ կապված «Սուրմալուում» տեղի ունեցածի հետ: 

«2022 թվականի օգոստոսի 17-20-ը պետք է մասնակցեի Ռուսաստանի Դաշնությունում Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ պետությունների` արտակարգ իրավիճակների հարցերով համակարգող խորհրդի 13-րդ նիստին և 3-րդ միջազգային հրշեջ-փրկարարական համաժողովին:

Պայմանավորված «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած ողբերգական իրադարձություններով՝ չեղարկվել է այցս։ Հայաստանի կողմից իմ փոխարեն մասնակցել է ՌԴ-ում ՀՀ ԱԻՆ ներկայացուցիչ, փ/ծ գնդապետ Արտակ Ղազարյանը»,- գրել է նախարարը։

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում