Իրանում հայտարարել են, որ ԱՄՆ-ի հետ բանտարկյալների փոխանակում չկա Վաշինգտոնի դիրքորոշման պատճառով
Թեհրանը պատրաստ Է ԱՄՆ-ի հետ բանտարկյալների փոխանակմանը, սակայն դա տեղի չի ունենում Վաշինգտոնի դիրքորոշման պատճառով: Մարտի 9-ին կայացած մամուլի ասուլիսում այդ մասին հայտարարել Է Իրանի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Ալի Ռաբաիին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: «Ինչ վերաբերում Է բանտարկյալների փոխանակմանը, ապա այստեղ ոչ մի նոր բան չկա: Ինչպես ավելի վաղ հայտարարվել Է (…), մենք պատրաստ ենք բոլոր բանտարկյալների փոխանակմանը, եթե մինչեւ այսօր դա չի պատահել, ապա այդպես Է տեղի ունենում այն պատճառով, որ ԱՄՆ-ի կառավարությունը պատրաստ չԷ դրան»,- ասել Է նա: Ռաբիիի խոսքով՝ «չնայած (ԱՄՆ-ի պատրաստ չլինելուն բոլոր բանտարկյալների փոխանակմանը), հավանաբար, հնարավորություն կհայտնվի Միացյալ Նահանգների բանտերից որոշ իրանցի պատանդների ազատման համար»:
«Եթե դա տեղի ունենա, ապա մենք դրականորեն կվերաբերվենք դրան»,- նշել Է նա: Կառավարության ներկայացուցիչը հավելել Է, որ «ԱՄՆ-ը պետք Է առանց որեւիցե պայմանների վերադառնա միջուկային գործարքին եւ չբարդացնի դիվանագիտության ուղին»: «Մենք դուռը բաց ենք թողել դիվանագիտության համար, եւ ամերիկացիները պետք Է անեն առաջին քայլը»,- ասել Է նա: 2020 թվականի դեկտեմբերի 14-ին Իրանի դատական իշխանության ղեկավարի տեղակալ Ալի Բաղերին հայտարարել Է, որ ԱՄՆ-ի իշխանություններն այսօրվա դրությամբ պահում են շուրջ 15 իրանցի քաղաքացիների, որոնց նրանք մեղադրում են ամերիկյան պատժամիջոցները շրջանցելու փորձի մեջ: 2020 թվականի հունիսի 8-ին Իրանի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Ալի Ռաբիին հայտարարել Է, որ Թեհրանն ԱՄՆ-ի հետ բանտարկյալների փոխանակման եւ այն բոլոր իրանցի քաղաքացիների ազատ արձակման հույս ունի, ովքեր գտնվում են ԱՄՆ-ի բանտերում եւ նախնական կալանքի վայրերում: 2020 թվականի սկզբին Թեհրան Է ժամանել իրանա-ամերիկացի բժիշկ Մաջիդ Թահերին, որն ԱՄՆ-ում ձերբակալվել Էր Իրանի նկատմամբ պատժամիջոցների շրջանցման փորձի մեջ: Fox News հեռուստաալիքի տվյալներով՝ Թահերիի ազատումը պայման Է դարձել այն բանի համար, որպսզի իրանական կողմը բաց թողնի ամերիկացի քաղաքացի Մայքլ Ուայթին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Կարծիքներ