Սամբոյի աշխարհի առաջնությունում մեր մարզիկները արժանացել են մեկ արծաթե և մեկ բրոնզե մեդալի
Նոյեմբերի 11-13-ը Ղրղզստանի մայրաքաղաք Բիշքեկում անցկացվել է սամբոյի աշխարհի 2022 թ. առաջնությունը, որտեղ խաղարկվել է մարզական սամբոյի կանանց և տղամարդկանց, մարտական սամբոյի տղամարդկանց 7 քաշային կարգերում մեդալների 21 հավաքածու:Այս մասին հայտնում է Հայաստանի սամբոյի ֆեդերացիան:
Առաջնությանը մասնակցել է ավելի քան 50 երկիր՝ աշխարհի չորս մայրցամաքից: Ռուսաստանը, Բելառուսը, Ֆրանսիան, համաձայն Սամբոյի միջազգային ֆեդերացիայի գործկոմի որոշման, հանդես են եկել FIAS-ի դրոշի ներքո:
Նույն կարգավիճակով առաջին անգամ սամբոյի պատմության ընթացքում ներկայացել է նաև փախստականների հավաքականը՝ մեկ մարզուհիով: Վենեսուելացի Մարիա Ամյուլինա Գեդեսը, որը փախստականի կարգավիճակով բնակվում է Ֆրանսիայում, դարձել է աշխարհի չեմպիոն: Ոսկե մեդալ կարողացել է նվաճել ընդամենը 6 հավաքական:
Ցավոք, այս անգամ, դրանց թվում Հայաստանը չկար: Մեր մարզիկները նվաճել են մեկ բրոնզ (Մաքսիմ Մանուկյան՝ 64 կգ) և մեկ արծաթ (Դավիթ Գրիգորյան՝ 88 կգ):
Կարծիքներ