Սրբապղծություն Երևանում․ Էրեբունու ոստիկանները հայտնաբերել են «Նուբարաշենի» գերեզմանները թալանողներին
Ոստիկանության Էրեբունու բաժնի քրեական հետախուզության և համայնքային ոստիկանության բաժանմունքների ու Ոստիկանության Նուբարաշենի բաժանմունքի ծառայողները, ստացված օպերատիվ տվյալներն իրացնելով, հայտնաբերել ու Ոստիկանության Էրեբունու բաժին են բերման ենթարկել 2 քաղաքացու։
Shamshyna.com-ի հաղորդմամբ, նրանք են՝ 51-ամյա Հովսեփ Հովհաննիսյանն ու 63-ամյա Սարգիս Խաչատրյանը։ Աղբյուրի տեղեկություններով՝ նշված անձինք կասկածվում են «Նուբարաշեն» գերեզմանատնից 3 տասնյակից ավելի քաղաքացիների ընտանեկան գերեզմաններից գողություններ կատարելու մեջ։
Նրանք գողացել են գերեզմանոցների ճաղվանդակների դյուրալյումինե նախշազարդերը և այլ պարագաներ։
Փաստի առթիվ Ոստիկանության Էրեբունու բաժնում նյութեր են նախապատրաստվում։ Աղբյուրի տեղեկություններով՝ ոստիկանները հայտնաբերել են նաև որոշ գերեզմաններից գողացված իրեր։
Կարծիքներ