Արաքսի Սիմիդյանը հրաժարվել է պայմանագրով սահմանված վարձատրությունից և փաստացի չի վճարվել. Հանրայինն արձագանքել է սոցցանցերում շրջանառվող լուրին

Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը հերքել է սոցցանցերում տարածվող հրապարակումներն այն մասին, որ հեռուստաընկերությունն ամերիկյան մասնաճյուղի ղեկավար Արաքսի Սիմիդյանին ամսական վճարում է 3000 դոլար աշխատավարձ։
Ի պատասխան «Արմենպրեսի»-ի հարցման՝ Հանրային հեռուստաընկերությունը պարզաբանել է.
«Տեղեկացնում ենք, որ ԱՄՆ օրենսդրության համաձայն՝ Արաքսի Սիմիդյանի հետ աշխատանքային պայմանագիր է կնքվել, սակայն նա հրաժարվել է պայմանագրով սահմանված վարձատրությունից և փաստացի չի վճարվել»։
Կարծիքներ