Բրազիլիայում ոստիկանները շուրջ կես տոննա թմրանյութ են հայտնաբերել
Բրազիլիայում ոստիկանությունը հայտնաբերել է գրեթե կես տոննա թմրանյութ՝ սվաստիկ փաթեթներով։
Անանուն անձն անվտանգության ուժերին հայտնել է Մատու Գրոսո նահանգում թմրանյութերի գտնվելու վայրը։ 490 կգ քաշով բեռը բաժանվել է 15 փաթեթի և գնահատվում է 14 մլն դոլար։
Բացի այդ, ոստիկանները բերման են ենթարկել թմրավաճառին և ևս երկու հոգու, նրանք բոլորը թաքնվել են բեռի մոտ գտնվող անտառում։
Կարծիքներ