ԲՈՒհ – քոլեջ կապ․ Մի՞ֆ, թե իրականություն

ԲՈՒհ – քոլեջ կապ․ Մի՞ֆ, թե իրականություն

Միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների` բարձր առաջադիմություն ունեցող շրջանավարտներն առկա ուսուցմամբ կրթությունը կարող են շարունակել ԲՈՒՀ-ում` միանգամից երկրորդ կուրս նստելով։ Գայթակղիչ առաջարկը չի վրիպել  ՄՄՈՒՀ- ների ուսանողների աչքից։ Երևանի մշակույթի և արվեստի պետական քոլեջի ուսանող Մերի Գրիգորյանը (անունը փոխված է) մեզ հետ զրույցում նշեց, որ ուզում է օգտվել առաջարկից, բայց չգիտի ինչպես, քանի որ քոլեջի ղեկավարությունն իրարամերժ տեղեկություններ է տալիս․ «ՈՒսանողներից ոմանք անձամբ դիմել են տնօրենին, վերջինս ասում է, թե օրենքը չի գործում, սակայն մեր ամբիոնի վարիչն ինձ վստահեցրեց, որ օրենքը կա և գործում է, պարզապես գնահատականները պետք է բարձր լինեն։ Հիմա ոչ մեկս հստակ չգիտենք նման օրենք կա, թե ոչ»։
«Նման խոսակցություններ լսել էի, բայց մենք բոլորս էլ մտածում ենք, թե դա զուտ քոլեջ ուսանող բերելու համար է արվում»․ պատմում է Երևանի էստրադային և ջազային քոլեջի շրջանավարտներից։
Ի՞Նչն է նման խոսակցությունների թյուրիմացության առիթ հանդիսացել․․․
 Նախկինում քոլեջների շրջանավարտները կարող էին ԲՈՒՀ ընդունվել և երկրորդ կուրս նստել միայն հեռակա ուսուցմամբ, այժմ փոփոխություններ են արվել քոլեջների շրջանավարտների` բուհերում կրթությունը շարունակելու կարգում։ Նախագիծը ԱԺ-ի կողմից առաջին և երկրորդ ընթերցմամբ հավանության է արժանացել։

 


 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում