Այսօր սկսում է Հայաստան-Հյուսիսային Մակեդոնիա հանդիպման տոմսերի առցանց վաճառքը

Այսօր սկսում է Հայաստան-Հյուսիսային Մակեդոնիա հանդիպման տոմսերի առցանց վաճառքը

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան տեղեկացնում է՝ այսօր մեկնարկում է ԱԱ-2022-ի ընտրական փուլի՝ նոյեմբերի 11-ին կայանալիք Հայաստան-Հյուսիսային Մակեդոնիա հանդիպման տոմսերի առցանց (օնլայն) վաճառքը https://tickets.ffa.am կայքում 

 

 Հյուսիսային, Հարավային - 2000 դր.

 Արևելյան - 5000, 6000 դր.

 Արևմտյան - 10000 դր.

 

Այս հանդիպման տոմսերի վաճառքը տոմսարկղում կմեկնարկի հաջորդ շաբաթ։ 

Տոմսերը հնարավոր է գնել միայն անձնագրային նույնակացում անցնելուց հետո։

Անձնագրային նույնականացում իրականացվելու է նաև Վ. Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտի տոմսարկղում։

Մեկ անձը կարող է գնել ոչ ավել քան երկու տոմս։

Նույնականացման համար անհրաժեշտ տվյալները մուտքագրելուց հետո, խնդրում ենք սպասել նույնականացման հաստատմանը, որը կատարվում է յուրաքանչյուր օր՝ 10։00-20։00՝ 10-15 րոպեի ընթացքում։

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ! Ձեր էլեկտրոնային տոմսը կամ QR կոդը հանդիսանում են նաև 10% զեղչի մեկանգամյա կտրոն՝ ՀՖՖ պաշտոնական խանութից (հասցեն՝ Խանջյան 27/1) գնումներ կատարելու համար 

Հայաստան - Գերմանիա հանդիպման տոմսերի օնլայն վաճառքը կսկսվի երկուշաբթի՝ նոյեմբերի 1-ի:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում