Սա վերջին 9 տարիների վատագույն ընտրությունն է. Գախարիա

Սա վերջին 9 տարիների վատագույն ընտրությունն է. Գախարիա

ՏԻՄ ընտրություններին տարբեր քաղաքական գործիչներ արդեն իսկ սկսել են իրենց քաղաքացիական պարտքը կատարել, հայտնում է Aliq.ge-ն։

Վրաստանի նախկին վարչապետ, այժմ ընդդիմադիր «Վրաստանի համար» կուսակցության առաջնորդ Գիորգի Գախարիան ընտրատեղամասում քվեարկությունից հետո լրագրողների հետ զրույցում ասել է, թե ինքը քվեարկել է Վրաստանի համար: Գախարիան նշել է նաև, որ երբ ստիպված ես ընտրել երկու վատի միջև, բնականաբար, ձայնդ ոչ ոքինն է:

Գախարիայի խոսքով, 2021 թվականի ՏԻՄ ընտրությունները վատագույն ընտրություններն են եղել վերջին 9 տարիների ընթացքում։

«Ցավոք, այս ընտրությունները ո՛չ արդար էին, ո՛չ ազատ։ Եթե չմտածենք ընտրություններում փողի, վարչական ռեսուրսի դերի մասին, և եթե չմտածենք քաղաքականապես չեզոք հասարակական դասի մասին, ընտրությունները հնարավոր է իմաստը կորցնեն», — ասել է Գախարիան։

Գախարիան ընդգծել է, որ իրենց թիմն ունի 11 մեծամասնական և մեկ քաղաքապետի թեկնածու այսօրվա ընտրությունների համար, և շնորհակալություն է հայտնել յուրաքանչյուր ընտրողին իրենց քվեի համար։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում