Վրաստանի ածխահանքերից մեկում հանքափորները գործադուլ են հայտարարել

Վրաստանի ածխահանքերից մեկում հանքափորները գործադուլ են հայտարարել

 Վրաստանի Տկիբուլի քաղաքի ածխահանքի հանքափորները հուլիսի 3-ին հրաժարվել են դուրս գալ  աշխատանքի՝ պահանջելով ավելացնել աշխատավարձը 300 վրացական լարիով (շուրջ 98 ԱՄՆ դոլար): Այս մասին հայտնում է Վրաստանի Հանրային հեռուստաընկերությունը:

Ածխահանքի սեփականատեր «Սակնախշիրի» ընկերությունից հայտնել են, որ պատրաստ են քննարկել հանքափորների պահանջները:

«Սակնախշիրի» ընկերությունը «Վրացական արդյունաբերական խումբ» հոլդինգի դուստր ձեռնարկությունն է:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում