Իրանը հերքել է Իրաքում և Սիրիայում ԱՄՆ անձնակազմի վրա հարձակման մեղադրանքները
Իրանը հերքել է Միացյալ Նահանգների կողմից հնչեցված մեղադրանքներն այն մասին, թե պաշտոնական Թեհրանն աջակցել է Իրաքում և Սիրիայում ամերիկյան ուժերի վրա հարձակումներին: Այս մասին հայտնում է Իրանի պետական լրատվական գործակալությունը:
Ավելի վաղ ԱՄՆ-ն ասել էր Միավորված ազգերի կազմակերպության Անվտանգության խորհրդին, որ հարձակումներ է իրականացրել Սիրիայում և Իրաքում Իրանի կողմից աջակցության ստացող զինյալների դեմ՝ ցանկանալով զսպել նրանց ԱՄՆ անձնակազմի կամ օբյեկտների վրա հետագա հարձակումներից:
ՄԱԿ-ում Իրանի ներկայացուցիչ Մաջիդ Թախտ Ռավանչին հայտնել է, որ ցանկացած պնդում այն մասին, թե Իրանը որևէ հարձակում է ձեռնարկել Իրաքում ամերիկյան անձնակազմի կամ օբյեկտների վրա, սուտ է և անհիմն: Նա նշել է, որ նման հայտարարությունները «զուրկ են փաստացի կամ իրավական հիմքերից»՝ հավելելով, որ հենց ԱՄՆ-ն է միջազգային իրավունքի կոպիտ խախտում իրականացրել:
Կարծիքներ