Քաբուլի օդանավակայանում ստեղծված իրադրության պատճառով ԱՀԿ-ն չի կարող տեղ հասցնել շուրջ 500 տոննա բժշկական ապրանքներ

Քաբուլի օդանավակայանում ստեղծված իրադրության պատճառով ԱՀԿ-ն չի կարող տեղ հասցնել շուրջ 500 տոննա բժշկական ապրանքներ

 

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունում (ԱՀԿ) հայտարարել են, որ Քաբուլի օդանավակայանում մտցված սահմանափակումների պատճառով չեն կարող Աֆղանստան հասցնել շուրջ 500 տոննա բժշկական նշանակության ապրանքներ: Այդ մասին օգոստոսի 23-ին հաղորդել Է «Ալ Ջազիրա»-ն:

«Նրանք պատրաստ են եղել բեռն ընդունել, եւ մենք պատրաստվում Էինք այն ուղարկել Աֆղանստան, որպեսզի տեղ հասցվեր այս շաբաթ: Բայց այժմ օդանավակայանը փակ Է առեւտրային չվերթների համար»,-հայտնել Է կազմակերպության ներկայացուցիչ Ինաս Համամը:

Նրա խոսքով՝ ԱՀԿ-ն կոչ Է անում՝ դատարկ ինքնաթիռները, որոնք Աֆղանստան են թռչում մարդկանց տարհանելու համար, կանգ առնեն Դուբայում եւ վերցնեն աֆղանցիների համար նախատեսված բեռը:

ԱՀԿ-ն փորձում Է Աֆղանստան հասցնել, մասնավորապես, վիրաբուժական սարքավորում եւ սարքավորում՝ մանկական թոքաբորբը բուժելու համար:

Օգոստոսի 23-ին ավելի վաղ ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ի գործադիր տնօրեն Հենրիետա Ֆորը հաղորդել Է, որ Աֆղանստանի շուրջ 10 միլիոն երեխաներ հումանիտար աջակցության կարիք ունեն:

Ներկայում Քաբուլի օդանավակայանը չի ընդունում առեւտրային չվերթներ, քանի դեռ ԱՄՆ-ը եւ արեւմտյան այլ երկրներ համաքաղաքացիների տարհանում են իրականացնում Աֆղանստանից, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում