Երևանի թիվ 161 դպրոցում իրականացվելու է էլեկտրաշչակի փորձարկում
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 16-ին, ժամը 12:30-ից 13:00-ն ընկած ժամանակահատվածում փորձարկվելու է Երևանի Շենգավիթ վարչական շրջանի Բագրատունյաց 32/1 հասցեում գտնվող թիվ 161 հիմնական դպրոցի էլեկտրաշչակը:Այս մասին հայտնեցին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վաչությունից:
«Խնդրում ենք չանհանգստանալ։ Նախապես հայցում ենք ձեր ներողամտությունը»,- ասված է հաղորդագրության մեջ։
Կարծիքներ