Հայաստանում կորոնավիրուսով հիվանդ 1 ամսական երեխա է մահացել

Հայաստանում կորոնավիրուսով հիվանդ 1 ամսական երեխա է մահացել

«Մուրացան» համալսարանական հիվանդանոցի նորածնային վերակենդանացման բաժանմունքում կորոնավիրուսով հիվանդ 1 ամսական երեխա է մահացել։ Այս մասին հայտնել է Մխիթար Հերացու անվան բժշկական համալսարանի աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանը։

««Մուրացան» համալսարանական հիվանդանոցի նորածնային վերակենդանացման բաժանմունքում մեկ ամսական երեխայի մոտ այսօր առավոտյան գրանցվել է կենսաբանական մահ:

Փոքրիկը ընդունվել էր բուժհաստատություն հոկտեմբերի 19-ին, արհեստական շնչառության սարքին միացվել էր հոկտեմբերի 26-ին:

Երեխայի մոտ առկա է եղել կորոնավիրուսային վարակ»,- գրել է Դանիելյանը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում