Սուդանում նոր վարչապետը տեխնոկրատ է լինելու
Սուդանի նոր վարչապետը տեխնոկրատ Է լինելու, բայց թեկնածուների անուններ առայժմ չկան: Այդ մասին, ՌԻԱ Նովոստի գործակալությանը հայտարարել Է Սուդանի բանակի գլխավոր հրամանատար Աբդել Ֆաթահ ալ Բուրխանը:
Սուդանի զինվորականները հոկտեմբերի 25-ի առավոտյան ձերբակալել են վարչապետ Աբդալա Համդոքին եւ կառավարության եւս մի քանի անդամների: Սուդանի անցումային Սուվերեն խորհրդի ղեկավար Աբդել Ֆաթահ ալ Բուրխանն ազգին հղած ուղերձում հայտարարել Է արտակարգ դրություն մտցնելու եւ երկրի իշխանության մարմինների արձակման մասին:
Հոկտեմբերի 26-ին հայտնի Է դարձել, որ Համդոքը կնոջ հետ միասին վերադարձել Է մայրաքաղաքի իր նստավայր:
Ալ Բուրխանիի խոսքով՝ զինվորականները «չեն միջամտելու նախարարների ընտրության հարցին, նրանց նշանակելու Է վարչապետը, որի թեկնածության շուրջ փոխհամաձայնության պետք Է հասնեն Սուդանի ժողովրդի տարբեր խավերը: «Նախորդ վարչապետն ընտրվել Էր քաղաքական եւ զինվորական ուժերի միջեւ փոխհամաձայնության միջոցով: Այժմ քաղաքական ուժեր չկան, ուստի մեզ մոտ հայրենասիրական պարտականությունը լինելու Է ժողովրդինը եւ օգնելու Է նրան անցումային ժամանակաշրջանում, քանի դեռ ընտրությունները չեն անցկացվել: Մենք կընտրենք վարչապետի, որը կպատկանի տեխնոկրատներին»,-հայտարարել Է ալ Բուրխանը:
Նրա խոսքով՝ այս պաշտոնի համար թեկնածուների անունների ցուցակ դեռ չկա: Սուդանում զինվորական հեղաշրջումը տեղի ունեցել 2019 թվականի ապրիլի 11-ին չորսամսյա ժողովրդական բողոքների ֆոնին, որոնք պայմանավորված են եղել խորը տնտեսական ճգնաժամով եւ կենսամակարդակի նվազմամբ:
Երկիրը 30 տարի կառավարած նախագահ Օմար ալ Բաշիրը հեռացվել Է իշխանությունից, իսկ ավելի ուշ՝ բանտարկվել: 2021 թվականի սեպտեմբերին Սուդանի իշխանությունները հաղորդել են, որ կանխել են երկրում ռազմական հեղաշրջման փորձը:
Զինված ուժերի հրամանատարության հայտարարության համաձայն, հեղաշրջման փորձի մասնակիցների մեծամասնությունը ձերբակալվել Է, այդ թվում՝ 21 սպա եւ մի շարք զինվորներ: Այն ժամանակ Սուդանի վարչապետ Աբդալա Համդոքը հայտարարել Է, որ հեղաշրջման փորձը մատնանշում Է բանակում եւ անվտանգության մարմիններում բարեփոխումներ անցկացնելու անհրաժեշտությունը: Սուդանի իշխանությունները խռովությունների կազմակերպիչներին համարել են նախկին նախագահ Օմար ալ Բաշիրի կողմնակիցներ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
Կարծիքներ