Թրամփը չինական TikTok և WeChat հավելվածների դեմ պայքարի մասին հրամանագրեր է ստորագրել
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է TikTok սոցիալական ցանցի և չինական WeChat բջջային հավելվածի դեմ պայքարի մասին հրամանագրերը, հաղորդում է РИА Новости-ն:
TikTok-ի դեմ պայքարի հրամանագրում ասված է, որ ԱՄՆ-ում լայն տարածում գտած հավելվածը, որը Չինաստանի ընկերությունների կողմից է մշակված, շարունակում է սպառնալ երկրի ազգային անվտանգությանը, արտաքին քաղաքականությանն ու տնտեսությանը: Ավելին, ըստ հրամանագրի՝ TikTok-ն օգտատերերի վերաբերյալ մեծ քանակությամբ տեղեկատվություն է ավտոմատ կերպով հավաքագրում, այդ թվում՝ գտնվելու վայրի և որոնումների պատմության վերաբերյալ տվյալները:
Նման իրավիճակը, Սպիտակ տան համոզմամբ, կարող է հանգեցնել Չինաստանի ԿԿ-ի կողմից ամերիկացիների անձնական տվյալներին հասանելիություն ստանալուն:
Կարծիքներ