Ռուսաստանի ամենահյուսիսային քաղաքում ձյուն է տեղացել
Ռուսաստանի ամենահյուսիսային քաղաքում՝ Պեվեկում, ձյուն է եկել, հաղորդում է ТАСС-ը:
«Պեվեկն այժմ ցիկլոնային գոտում է գտնվում, մեկ շաբաթից ավել է, ինչ քաղաքում օդի ջերմաստիճանը +8 աստիճանից չի բարձրացել: Երբ ջերմաստիճանը հասել էր +2-ի, ձնախառն անձրև տեղաց»,- հաղորդել են Չուկոտիայի հիդրոմետ ծառայությունից:
Ըստ կանխատեսումների՝ առաջիկայում ջերմաստիճանի բարձրացում չի սպասվում:
Պեվեկում տարվա ընթացքում ջերմաստիճանի հսկայական տատանում է գրանցվում՝ ձմռանը՝ մինչև -50, ամռանը՝ +30 աստիճան:
Կարծիքներ