Մոսկվայում գինովցած սամբիստը փողոցում տապալել է մի տղամարդու և ծանր վնասվածքներ հասցրել
Մոսկվայի ոստիկանները ձերբակալել են ռուսաստանցի սամբիստ Կիրիլ Շարաևին, որը փողոցում վեճի է բռնվել մի քաղաքացու հետ: Այնուհետ Շարաևը քաշքշուկ է սկսել, մարզական հնարքով տապալել և վնասվածքներ է հասցրել 24-ամյա տղամարդուն։ Տուժողը հոսպիտալացվել է այտոսկրի կոտրվածքով ու գլխի վնասվածքներով: Այս մասին տեղեկացնում է «МВД»–ի մամուլի ծառայությունը։
Կիրիլ Շարաևը եղել է ալկոհոլի ազդեցության տակ։ Նրան մեղադրանք է առաջադրվել առողջությանը միտումնավոր ծանր վնաս հասցնելու մեջ։ Մարզիկը գրավի դիմաց ազատ է արձակվել։
Կարծիքներ