Telegram-ի օգտատերերը բողոքում են մեսենջերի խափանումներից

Ամբողջ աշխարհում Telegram-ի օգտվողները հայտնում են մեսենջերի հետ կապված խնդիրների մասին: Այս մասին են վկայում Downdetector ծառայության տվյալները։
Բողոքները գալիս են Ռուսաստանից, ԱՄՆ-ից, Մեծ Բրիտանիայից, Գերմանիայից և այլ երկրներից:
Ըստ օգտվողների հաղորդումների՝ Telegram-ը կորցնում է կապը սերվերի հետ, և կայքը լավ չի աշխատում:
Ավելի վաղ, ամերիկյան Facebook սոցիալական ցանցի ձախողման ֆոնին, աճել էր VKontakte և Odnoklassniki սոցիալական ցանցերի օգտվողների աճը, ինչպես նաև Telegram մեսենջերից օգտվողների թիվը: VK-ի նոր օգտվողների թիվն ավելացել է 54%-ով, OK-ինը՝ 25%-ով: Telegram-ի օգտվողների աճն արագացել էր գրեթե 2,5 անգամ. հավելվածը ներբեռնողների թիվը ավելացել էր 143%-ով:
Կարծիքներ