Չիլիի նախագահն արտակարգ դրություն է հայտարարել երկրի հարավում հրկիզումների պատճառով
Չիլիի նախագահ Սեբաստիան Պինյերան երեքշաբթի օրը արտակարգ դրություն է հայտարարել երկրի հարավում գտնվող մի քանի շրջաններում՝ հրկիզումների պատճառով:
Արտակարգ դրությունը հայտարարվել է 15 օրով: Պետության ղեկավարի ստորագրած հրամանագիրը թույլ է տալիս զինվորականներին ներգրավել կարգուկանոնի ապահովման գործում: «Այս արտակարգ դրությունը անհրաժեշտ է ահաբեկչության, թմրամիջոցների ապօրինի շրջանառության և կազմակերպված հանցավորության դեմ առավել արդյունավետ պայքարի համար և որևէ կերպ ուղղված չէ որևէ ժողովրդի կամ խաղաղ բնակչության խմբի ներկայացուցիչների դեմ», - ասել է Պիներան:
Բիո-Բիո և Առաուկանիա տարածաշրջաններում մի քանի տարի շարունակ հրկիզումներ են տեղի ունենում եկեղեցիների, ձեռնարկությունների, բեռնատարների և այլ օբյեկտների գույքի վրա: Վերջին շաբաթների ընթացքում նման դեպքերն ավելացել են:
Հաճախ դեպքի վայրում հայտնաբերվում են թռուցիկներ` մապուչե հնդկացիների արմատական խմբերի կարգախոսներով: Այս բնիկ ժողովրդի ներկայացուցիչները հանրապետության կառավարությունից պահանջում են իրենց նախնիների հողերը վերադարձնել իրենց: 2017 թվականի մարդահամարի տվյալներով՝ երկրի 1,7 միլիոն բնակիչ իրեն համարում է մապուչ: Նրանք ապրում են հիմնականում Առաուկանիայի աղքատ շրջաններում:
Կարծիքներ