Վանաձորի Փոստի նախկին վթարային շենքում հայտնաբերվել է տղամարդու դի, կա վիրավոր
Երեկ՝ օգոստոսի 23-ին, սպանություն է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 23։55-ի սահմաններում «Վանաձոր» բժշկական կենտրոնից Վանաձոր քաղաքի ոստիկանության Տարոնի բաժին ահազանգ է ստացվել, որ շտապօգնության բժիշկների խումբը Երկաթուղայինների կայարանի մոտից «փակ գանգուղեղային վնասվածք, գլխի ճակատ-գագաթային շրջանի պատռված վերք, աջից պարանոցի շրջանի տարածում հեմատոմա» վնասվածքներով իրենց մոտ են տեղափոխել մի քաղաքացու։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, հիվանդանոց են մեկնել ոստիկանության Լոռու մարզային վարչության պետ Գևորգ Ազիզյանը, ոստիկանության Տարոնի բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար Նավասարդյանը։
Ոստիկանները պարզել են, որ վիրավորը Երևանի բնակիչ՝ 45-ամյա Անդրեյ Ա․-ն է։
Մինչ բժիշկները պայքարում էին նրա կյանքի համար, ինչը նրանց հաջողվել է, Լոռու մարզի ոստիկանները, օպերատիվ տվյալները ստանալով, այնուհետև հանգամանքները պարզելու նպատակով հետախուզական աշխատանքներ են կատարում կայարանի մոտակա տարածքում և Մոսկովյան 25 հասցեի՝ խորհրդային տարիներից հայտնի Փոստի նախկին վթարային շենքում ճակատի շրջանի պատռված վերքերով հայտնաբերում են Վանաձորի բնակիչ՝ 38-ամյա Հովհաննես Հ․-ի դին։
Կարծիքներ