«Ես և եղբայրս շեշտակիորեն տարբերվում ենք մեր էությամբ, խառնվածքով ու արժեհամակարգով…». Գրիգոր Մինասյանը եղբոր` փեսա Միշիկի մասին
Այսօր համացանցում մեծ աղմուկ բարձրացավ Գրիգոր Մինասյանի՝ Արդարադատության փոխնախարար նշանակվելուց հետո։ Առաջին հայացքից տարօրինակ էր թվում, թե ինչպես կարող էր ՀՀ իշխանություններին ամենօրյա ռեժիմով քննադատող Միքայել Մինասյանի՝ փեսա Միշիկի եղբայրը նշանակվել Նիկոլ Փաշինյանի կառավարության Արդարադատության փոխնախարար։ Թերևս սա պայմանավորված էր նրանով, որ հավանաբար ոչ բոլորն են տեղյակ, որ Գրիգոր Մինասյանի և նրա եղբոր՝ փեսա Միշիկի միջև երկար տարիներ է ինչ մեղմ ասած տարաձայնություններ կան։
Դեռևս 2015 թվականին, երբ Սերժ Սարգսյանը նախագահ էր, «Չորրորդ Իշխանությանը» տված հարցազրույցի ժամանակ Գրիգոր Մինասյանը հայտնել էր, որ ինքը և եղբայրը բացարձակ տարբեր են։
«Կարող եմ միայն տեղեկացնել, որ ես և եղբայրս շեշտակիորեն տարբերվում ենք մեր էությամբ, խառնվածքով ու արժեհամակարգով»,- ասել էր Գրիգոր Մինասյանը։
Իսկ 2020 թվականի հունիսին Հանրային հեռուստաընկերության եթերում Պետրոս Ղազարյանին տված հարցազրույցի ժամանակ հերքել էր եղբոր՝ փեսա Միշիկի տարածած լուրերը՝ դրանք անվանելով բացարձակ սուտ։
Կարծիքներ