Ռուսաստանը պլանավորում է զբաղեցնել համաշխարհային նավթաքիմիական շուկայի 7-8%-ը
Ռուսաստանը 2030 թվականին ընդառաջ պլանավորում է մինչև 7-8% ավելացնել նավթաքիմիական շուկայում իր մասնաբաժինը: Այս մասին հայտնել է Ռուսաստանի էներգետիկայի փոխնախարար Պավել Սորոկինը:
«Մենք կարող ենք, ունենք պոտենցիալ, որ 2030 թվականին ընդառաջ զբաղեցնենք համաշխարհային շուկայի 7-8%-ը»,-ասաց Սորոկինը:
Ըստ նախարարության հաշվետվության՝ նավթաքիմիան կարող է տարեկան 9-18 միլիարդ դոլարի հավելյալ արտահանում ապահովել:
Կարծիքներ