Թուրքական անօդաչու թռչող սարքը հարձակվել է Սիրիայում քրդական ուժերի հավաքագրման կենտրոնի վրա. կան զոհեր
Երեքշաբթի օրը Թուրքիայի ռազմաօդային ուժերի անօդաչու թռչող սարքը հարձակվել է Ալ Քամիշլի քաղաքի (Դամասկոսից 700 կմ հեռավորության վրա) շենքերից մեկի վրա, որտեղ գտնվում է Սիրիայի դեմոկրատական ուժերի (SDF) քրդական կազմավորումների հավաքագրման կենտրոնը։
Ըստ An Nashra լրատվական պորտալի ՝ քրդերի մեջ կան սպանվածներ և վիրավորներ, նրանց թիվը ճշտվում է։ Շտապօգնության մեքենաները վիրավորներին տեղափոխում են հիվանդանոց։
Կարծիքներ