Ուրախ եմ, որ խաղալու եմ Հարավային Աֆրիկայում․ Ռոնալդուն շփոթվել է
Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ-Նասրի» նորեկ, պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն մամուլի ասուլիսի ժամանակ թյուրիմացաբար ասել է, թե ուրախ է ՀԱՀ-ում խաղալու հնարավորության համար․
«Ինձ համար ոչ մի սարսափելի բան չկա նրանում, որ իմ կարիերան շարունակվում է Հարավաֆրիկյան Հանրապետությունում։ Այս թեմայի շուրջ մարդկանց կարծիքն ինձ քիչ է մտահոգում»,- Ռոնալդուի խոսքերն է փոխանցում Daily Mail-ը։
Հիշեցնենք՝ Ռոնալդուի պայմանագիրն «Ալ-Նասրի» հետ նախատեսված է մինչև 2025 թվականը։
Կարծիքներ