Բռնցքամարտիկ Անուշ Գրիգորյանը հաղթանակով մեկնարկեց աշխարհի առաջնությունում

Բռնցքամարտիկ Անուշ Գրիգորյանը հաղթանակով մեկնարկեց աշխարհի առաջնությունում

Հայաստանի կանանց բռնցքամարտի հավաքականի անդամները շարունակում են ելույթներն աշխարհի առաջնությունում:

Այս մասին հայտնում է ֆեդերացիան: Հայ բռնցքամարտիկները հաղաթական մրցելույթներ են ունենում Թուրքիայում ընթացող բռնցքամարտի կանանց աշխարհի առաջնությունում: Այս անգամ հաղթանակ տոնեց 50 կգ քաշային Անուշ Գրիգորյանը: Վերջինս իր մեկնարկային մենամարտում մրցեց ֆին Պիռլա Կաիվո Օյջայի հետ և հաղթեց առավելությամբ:Գրիգորյանը ֆին մրցակցից ռևանշ վերցրեց Ստրանջայի մրցաշարում կրած պարտության դիմաց:

Ստամբուլում ընթացող աշխարհի կանանց առաջնությանը մասնակցում են Անուշ Գրիգորյանը,Եկատերինա Սիչևան, Անի Հովսեփյանը և Գայանե Տեր-Բարսեղյանը: Կանանց աշխարհիառաջնությունը մեկնարկել է մայիսի 9-ին և կեզրափակվի մայիսի 20-ին:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում