G7-ը քննարկում է Ուկրաինային օգնելու հնարավորությունները. Բուրբոք

G7-ը քննարկում է Ուկրաինային օգնելու հնարավորությունները. Բուրբոք

G7-ը քննարկում է Ուկրաինային օգնություն տրամադրելու հնարավորությունները, ներառյալ զենքի մատակարարումը և Ռուսաստանի դեմ պատժամիջոցները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես  հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին Վայսենհաուս ամրոցում լրագրողներին ասել է Գերմանիայի արտգործնախարար Աննալենա Բուրբոքը:

«Վերջին շաբաթների և ամիսների ընթացքում մենք անընդհատ քննարկում ենք G7-ում, թե ինչպես կարող ենք աջակցել Ուկրաինային: Մենք բանակցում ենք մեր աջակցության՝ պատժամիջոցների և ռազմական օգնություն տրամադրելու միջոցների վերաբերյալ»,- ասել է Բուրբոքը:

Ուկրաինայի և Մոլդովայի արտաքին գործերի նախարարներ Դմիտրի Կուլեբան և Նիկոլա Պոպեսկուն մասնակցելու  են G7 երկրների արտգործնախարարների հանդիպմանը, որը մեկնարկելու է մայիսի 12-ի երեկոյան, Գերմանիայի հյուսիսում՝ Շլեզվիգ-Հոլշտայն դաշնային նահանգում։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում