Մի մեծ ժպտացող պակասեց մեր կյանքից, ափսոս էր Լալան. Կամո Արեյան
«Մի մեծ ժպտացող պակասեց մեր կյանքից, ափսոս էր Լալան»:
Այս մասին ՀՀ վաստակավոր արտիստ Լալա Մնացականյանի հոգեհանգստի արարողության ժամանակ ասել է քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանը՝ շարունակելով.
«Ափսոս էր Լալան, շատ ափսոս: Երկնքի ճամփան է հիմա բռնել հայ թատրոնի տխրադալուկ ժպիտը: Գեղեցիկ մարդ, արտիստ՝ ի ծնե: Նա զարդարել էր թատրոնն ու կինոն:Հավաստիացնում եմ ձեզ՝ չափազանց ուշադիր էր Երևանի հանդեպ: Չի եղել մի դեպք, որ հանդիպենք ու ինքը չասի՝ սա տեսել եմ, այսպես է, այնպես է: Ճշմարիտ մարդ էր Լալա Մնացականյանը»:
Կարծիքներ