Հենրիխ Մխիթարյանը պատրաստ է «Բոլոնիայի» դեմ խաղին
Իտալական «Ռոմայի» ու Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մոտ է խաղադաշտ վերադառնալուն:
La Gazzetta dello Sport-ի համաձայն՝ 32-ամյա ֆուտբոլիստը վերականգնվել է վնասվածքից և կհայտավորվի «Բոլոնիայի» դեմ Իտալիայի առաջնության 30-րդ տուրի հանդիպմանը, որը տեղի կունենա ապրիլի 11-ին: Ամենայն հավանականությամբ, նա խաղը կսկսի պահեստայինների նստարանից:
Հենրիխ Մխիթարյանն ուկրաինական «Շախտյորի» դեմ Եվրոպայի լիգայի 1/8 եզրափակիչի առաջին խաղում ստացած վնասվածքի պատճառով մարտի 12-ից բացակայում է խաղադաշտից: Ընթացիկ մրցաշրջանում հայ կիսապաշտպանը բոլոր մրցաշարերում «Ռոմայի» կազմում անցկացրել է 34 հանդիպում, դարձել 11 գոլի ու 10 գոլային փոխանցման հեղինակ:
Կարծիքներ