Մասիս քաղաքում բախվել են ավտոմեքենաներ

Մասիս քաղաքում բախվել են ավտոմեքենաներ

Հունվարի 3-ին, ժամը 22։29-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Մասիս քաղաքի կենտրոնական հրապարակում տեղի է ունեցել ՃՏՊ։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են «Mercedes-Benz» (վարորդ` Կ. Օ., ծնված 1999 թ.) և «Opel Astra» (վարորդ՝ Ն․ Ե․, ծնված 1999 թ.) մակնիշների ավտոմեքենաները:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենայի վարորդը, ուղևորներ Ս․ Հ․-ն (ծնված 1997 թ.), Տ․ Օ․-ն (ծնված 2001 թ.) և Ա․ Ս․-ն (ծնված 2001 թ.) տեղափոխվել են Մասիսի ԲԿ։

Փրկարարները սահմանազատել են տարածքը, հոսանքազրկել ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում