Գերիների հետ վերադարձը, ցավոք, կրկին հետաձգվում է. Տիգրան Ավինյանի գրասենյակ

Գերիների հետ վերադարձը, ցավոք, կրկին հետաձգվում է. Տիգրան Ավինյանի գրասենյակ

ՀՀ փոխվարչապետ Տիգրան ավինյանի գրասենյակից հայտնում են, որ գերիների հետ վերադարձը, ցավոք, կրկին հետաձգվում է, քանի որ հակառակորդի կողմից նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 8-րդ կետը ի կատար չի ածվում, ինչը հետպատերազմական մարդասիրական գործընթացի կոպիտ խախտում է։

«Բանակցությունները ռուսական կողմի միջնորդությամբ շարունակվում են, եւ հույս ունենք, որ ադրբեջանական կողմը ի վերջո կհարգի ստորագրված հայտարարությունը ու կյանքի կկոչի հումանիտար պայմանավորվածությունը»,- ասված է հաղորդագրության մեջ։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում