Պարեկները օտարերկրացիների են բերման ենթարկել. հայտնաբերվել են մեթամֆետամինով փաթեթներ

Պարեկները օտարերկրացիների են բերման ենթարկել. հայտնաբերվել են մեթամֆետամինով փաթեթներ

Մայիսի 14-ին պարեկային ծառայության Երևանի գնդի ոստիկանները ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով ոստիկանության Մաշտոցի բաժին բերման են ենթարկել երկու օտարերկրացու։

Այս մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանությունը:

25-ամյա երիտասարդի խուզարկությամբ հայտնաբերվել է մեթամֆետամինի նմանվող զանգված, իսկ 30-ամյա երիտասարդի անձնական խուզարկությամբ՝ ծալովի դանակ: Բերման ենթարկվելու վայրի զննությամբ ոստիկանության ծառայողները հայտնաբերել են մեթամֆետամինի նմանվող զանգվածով 4 փաթեթ։

Նշանակվել են փորձաքննություններ: Հանգամանքները պարզվում են։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում