Հովհաննես Համբարձումյանը գոլի հեղինակ է դարձել Անորտոսիսի կազմում

Հովհաննես Համբարձումյանը գոլի հեղինակ է դարձել Անորտոսիսի կազմում

Կիպրոսի Բարձրագույն լիգայի 12-րդ տուրում «Անորտոսիսը» սեփական հարկի տակ ընդունել է ՊԱԵԵԿ-ին և 2-3 հաշվով պարտություն է կրել։ Այս մասին գրում է Armsport.am-ը։

Առաջին խաղակեսից հետո «Անորտոսիսը» 1-2 հաշվով պարտվելիս է եղել, իսկ 62-րդ րոպեին տանտերերի կազմում հաշիվը հավասարեցրել է Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Հովհաննես Համբարձումյանը։

ՊԱԵԵԿ-ի ֆուտբոլիստները, սակայն, 72-րդ րոպեին խփել են հաղթական գնդակը։

Համբարձումյանն իր թիմի կազմում մասնակցել է ամբողջ հանդիպմանը։

Այս խաղից հետո «Անորտոսիսը» Կիպրոսի առաջնության մրցաշարային աղյուսակի 7-րդ հորիզոնականն է զբաղեցնում՝ իր ակտիվում ունենալով 13 միավոր։ ՊԱԵԵԿ-ը 11 միավորով նախավերջին՝ 11-րդ տեղում է։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում