Ինդոնեզիայի փրկարարները փլատակների տակից 10 մարդու են տարհանել հրաբխի ժայթքումից հետո
Ինդոնեզիայի փրկարարները տարհանել են Ճավա կղզում Սեմերու հրաբխի ժայթքումից հետո փլատակների տակ մնացած 10 մարդու։ ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ Reuters-ին հայտնել է աղետների հետեւանքների վերացման ազգային գործակալության ներկայացուցիչը :
Հրաբխի ակտիվության բարձրացման հետեւանքով, որը գրանցվել է շաբաթ օրը, մեկ մարդ մահացել է, ավելի քան 40-ը այրվել են, նրանցից ոմանք գտնվում են հիվանդանոցներում։ Բացի այդ, մի քանի տներ, որտեղ գտնվում էին տեղի բնակիչները, ծածկված էին ավազով, ցեխով և մոխիրով։
Սեմերուն Ճավա կղզու ամենաբարձր գագաթն է և Ինդոնեզիայի մոտ 130 ակտիվ հրաբուխների շարքում է: Սեմերու հրաբխի նախորդ ժայթքումը տեղի է ունեցել այս տարվա հունվարին, այնուհետեւ տեղի բնակիչներից ոչ ոք չի տուժել։
Կարծիքներ