Ռուսաստանում ալկոհոլի վաճառքը տոներից առաջ 60%-ով աճել է

Ռուսաստանում ալկոհոլի վաճառքը տոներից առաջ  60%-ով աճել է

Ռուսաստանում ոչ աշխատանքային օրերից առաջ ալկոհոլային խմիչքների վաճառքի կտրուկ աճ է գրանցվել, գրում է Газета.ру-ն՝ հղում անելով  Կոմերսանտ թերթին ։

Հրատարակության տվյալներով՝ Մոսկվայում ալկոհոլի խանութների եկամուտը նախորդ շաբաթվա համեմատ աճել է 70%-ով, իսկ դաշնային ցանցերը ալկոհոլի վաճառքի աճ են գրանցել 50-60%-ով։ 

Ռուսական մանրածախ շուկայի փորձագետների ասոցիացիայի փոխնախագահ Ալեքսանդր Ստավցևն ասել է, որ ալկոհոլի պահանջարկի աճի վրա ազդել է երկար ոչ աշխատանքային օրերի հայտարարությունը, ինչպես նաև ալկոհոլի խանութների հնարավոր փակման մասին տեղեկությունը։ Նա հիշեցրեց, որ նմանատիպ իրավիճակ էր նաև գարնանը, երբ սկսվեց կորոնավիրուսի առաջին ալիքը։

Անցյալ շաբաթ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել հոկտեմբերի 30-ից նոյեմբերի 7-ը ոչ աշխատանքային օրեր սահմանելու մասին՝ պահպանելով աշխատավարձերը։

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում