Հոկտեմբերի 31-ից Կոլումբիայում երեք տարեկան երեխաներին կպատվաստեն կորոնավիրուսի դեմ

Հոկտեմբերի 31-ից Կոլումբիայում  երեք տարեկան երեխաներին կպատվաստեն կորոնավիրուսի դեմ

Կոլումբիայի իշխանությունները որոշել են հոկտեմբերի 31-ից սկսել երեքից 11 տարեկան երեխաների մոտ կորոնավիրուսի դեմ պատվաստումը։ ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է երկրի նախագահ Իվան Դուկեն։

«Ցանկանում ենք հայտնել, որ հոկտեմբերի 31-ից՝ Երեխաների պաշտպանության օրվա շրջանակներում, 3-ից 11 տարեկան երեխաների համար կսկսենք պատվաստումը Sinovac-ով COVID-19-ի դեմ»,- գրել է նա Twitter-ում ։

Անցյալ շաբաթ Կոլումբիայի Սննդի և դեղերի ազգային վարչությունը մասնակի հավանություն տվեց չինական Sinovac ընկերության պատվաստանյութին՝ երեխաներին պատվաստելու համար: Միևնույն ժամանակ, կարգավորող մարմինն իր հայտարարության մեջ նշել է, որ հնարավոր է համարում դեղամիջոցի օգտագործումը վեց տարեկանից երեխաների պատվաստման համար։ Ինստիտուտն իր որոշումը կայացրել է Չինաստանից, Չիլիից և այլ երկրներից ստացված տվյալների հիման վրա, որտեղ Sinovac-ը կիրառվում է մանկաբուժության մեջ:


Կոլումբիայում համաճարակի սկզբից ի վեր 4,9 միլիոն մարդ վարակվել է կորոնավիրուսով, 127 հազարը մահացել է։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում