Իրանի նախագահը պատվաստվել է կորոնավիրուսի դեմ՝ իրանական պատվաստանյութով
Իրանի նախագահ Իբրահիմ Ռաիսին ստացել է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի առաջին դեղաչափը, հայտնում է պետական Press TV հեռուստաալիքը:
Նշվում է, որ Ռաիսին ստացել է Իրանում արտադրված Իրան Barakat COV պատվաստանյութը: Իրանում, մայիսի սկզբից սկսվել է կորոնավիրուսի դեմ սեփական պատվաստանյութի արտադրությունը՝ Իրան Բարաքաթ, երկրի առողջապահության նախարարությունը լիցենզիա է տրամադրել այս դեղամիջոցի անհապաղ օգտագործման համար: Իրանի իշխանությունները նաև հայտնել են, որ մոտ ապագայում կհաստատվի ևս երեք տեղական պատվաստանյութ:
Կարծիքներ