Ավստրիան լիարժեք լոքդաուն է ներդնում եւ պարտադիր է դարձնում պատվաստումները կորոնավիրուսի դեմ
Ավստրիան կլինի Արեւմտյան Եվրոպայի առաջին երկիրը, որն այս աշնանը կվերսկսի ամբողջական լոքդաունը կորոնավիրուսի նոր ալիքի դեմ պայքարելու համար։ Բացի այդ, Ավստրիայի իշխանությունները փետրվարի 1-ից պարտադիր են դարձրել կորոնավիրուսի դեմ պատվաստումը։
Նախ մեկուսացումը կտեւի 10 օր, իսկ առավելագույնը՝ 20 օր, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է կանցլեր Ալեքսանդր Շալենբերգը։ Վարակումների վերջին ալիքը զսպելու համար Ավստրիայի ինը դաշնային նահանգներ համաձայնել են համազգային սահմանափակումները կիրառել երկուշաբթի օրվանից:
Kronen Zeitung թերթն ասուլիսից առաջ հայտնել էր, որ սահմանափակումներն ուժի մեջ են 10 օր։ Reuters-ը հայտնում է, որ անհրաժեշտության դեպքում մեկուսացումը կարող է մինչեւ 20 օր տեւել։
Ավստրիան ներկայումս համավարակի չորրորդ ծանր ալիքի փուլում է:
Ավստրիայի բնակչության մոտ երկու երրորդը լիովին պատվաստված է, ինչը ամենացածր ցուցանիշներից մեկն է Արեւմտյան Եվրոպայում:
Կարծիքներ