Միջանցքի մասին խոսելն անգամ ավելորդ է. Կառավարությունից մեկնաբանում են ադրբեջանական ԶԼՄ-ներում տարածված կեղծ լուրերը. ՀԺ
«Զանգեզուրյան միջանցքի» մասին ՀՀ կառավարության դիրքորոշումը չի փոխվել: Այս մասին «Հայկական ժամանակի» հետ զրույցում հավաստեցին Կառավարությունից նշելով. «Միջանցքի մասին խոսելն անգամ ավելորդ է, չի լինելու: ՀՀ կառավարությունը, հավատարիմ մնալով իր իսկ սկզբունքներին, անգամ ավելորդ է համարում ԶԼՄ-ներում շրջանառվող, այսպես կոչված, միջանցքի մասին քննարկումները մեկնաբանելը»:
Նշենք, որ այսօր առավոտից ադրբեջանական լրատվամիջոցները սկսել են կեղծ լուրեր շրջանառել, այսպես կոչված, «Զանգեզուրյան միջանցքի» մասին: Հղում տալով տելեգրամյան իրենց ալիքներին՝ այդ երկրի լրատվամիջոցները գրում են, թե իբր նոր եռակողմ համաձայնագիր է ստորագրվելու Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի միջեւ, եւ որ այդ փաստաթուղթը վերաբերում է «Զանգեզուրյան միջանցքին»:
Կարծիքներ