Համացանցում տարածված՝ «Ոստիկանները գետնին տապալելով բերման են ենթարկում քաղաքացուն» վերտառությամբ տեսանյութը կուղարկվի ՀՔԾ

Համացանցում տարածված՝ «Ոստիկանները գետնին տապալելով բերման են ենթարկում քաղաքացուն» վերտառությամբ տեսանյութը կուղարկվի ՀՔԾ

ՀՀ գլխավոր դատախազությունում իրականացվող ԶԼՄ և սուցիալական ցանցերի մշտադիտարկման արդյունքում Սոցիալական ցանցերում տարածած «Ոստիկանները գետնին տապալելով բերման են ենթարկում քաղաքացուն՝ երեխաների աչքի առաջ» վերտառությամբ տեսանյութը ֆիքսվել է և կուղարկվի ՀՀ հատուկ քննչական ծառայություն: Այս մասին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում գրառում է կատարել Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը:

«Տեսանյութն ուղարկվում է ՀՀ հատուկ քննչական ծառայություն՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-րդ և 181-րդ հոդվածներով սահմանված կարգով նյութեր նախապատրաստելու, քրեական վարույթի շրջանակներում տեսանյութում երևացող հանգամանքները, ինչպես նաև՝ ոստիկանների գործողությունների իրավաչափությունը և համաչափությունը պարզելու, իրավական գնահատականներ տալու նպատակով»,- գրել է Գոռ Աբրահամյանը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում