Հրդեհ Գյումրիում․ կան տուժածներ

Հրդեհ Գյումրիում․ կան տուժածներ

Նոյեմբերի 13-ին, ժամը 02:25-ին Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Բուլվարային թաղամասում այրվում է շինու­թյուն։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը, հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և ավտոսանդուղք։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Բուլվարային թաղամասի շենքերից մեկի 9-րդ հարկի շքամուտքում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 03:06-ին, մարվել՝ 03:43-ին:

Այրվել են շքամուտքում կուտակած կենցաղային աղբ (մոտ 7 խմ) և մալուխ (մոտ 80 գմ):

Ծխահարման նախանշաններով Գյումրի քաղաքի ԲԿ են հոսպիտալացվել Կ․ Մ․-ն (ծնված 1995 թ.) և Ա․ Օ․-ն (ծնված 1998 թ.), ովքեր ստանալով համապա­տաս­խան բուժօգնություն՝ դուրս են գրվել, իսկ Գ․ Օ․-ն (ծնված 2008 թ.), Մ․ Օ․-ն (ծնված 2012 թ.) և Ա․ Օ․-ն (ծնված 2005 թ.) հոսպիտալացվել են «Գյումրու Մոր և Մանկան Ավստրիական հիվանդանոց», որտեղ բժիշկ­ները Ա․ Օ․-ի և Մ․ Օ․-ի առողջական վիճակը գնահատել են բավարար, իսկ Գ․ Օ․-ինը՝ ծանր։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում