ՆԳՆ փրկարար ծառայությունը հատուկ մարտավարական ուսումնավարժություն անցկացրել Երևանի թիվ 38 հիմնական դպրոցում

ՆԳՆ փրկարար ծառայությունը հատուկ մարտավարական ուսումնավարժություն անցկացրել Երևանի թիվ 38 հիմնական դպրոցում

Երևանի Վ. Բելինսկու անվան թիվ 38 հիմնական դպրոցում անցկացվել է «Անձնակազմի և աշակերտների տարհանման կազմակերպումը երկրաշարժի ժամանակ» թեմայով հատուկ մարտավարական ուսումնավարժություն:

Ինչպես տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, ուսումնավարժության նպատակն էր ստուգել երկրաշարժի ժամանակ կազմավորումների անձնակազմի գործողություններին առնչվող գիտելիքները, ուսումնասիրել և կատարելագործել կազմավորումների գործնական ունակությունները, բարձրացնել պատրաստվածության մակարդակը երկրաշարժի դեպքում:

«Ուսումնավարժությանը ներգրավված էին «Երևանի Վ. Բելինսկու անվան թիվ 38 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի ղեկավար կազմը, փրկարարական, հակահրդեհային, կապի և ազդարարման, առաջին օգնության ցուցաբերման, հասարակական կարգի պահպանման կազմավորումները և տարհանման խումբը:

Հատուկ տակտիկական ուսումնավարժությունն անցկացվեց 1 փուլով, որի ընթացքում ակտիվ մասնակցություն ունեցան բոլոր կազմավորումները»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ կազմավորումները և անձնակազմը երկրաշարժի ժամանակ արագ են կողմնորոշվել և տարհանվել անվտանգ տարածք:

Նշվում է, որ փրկարարական կազմավորումը շենքից դուրս է բերել պայմանական տուժածներին և հանձնել առաջին օգնության կազմավորմանը: Հակահրդեհային կազմավորումը իրականացրել է հրդեհաշիջում: Իրականացվել է ակտիվ փոխհամագործակցություն։

«Հասարակական կարգի պահպանման գործողություններում նկատվեցին թերություններ, որոնց շտկման ուղղությամբ տրվեցին մի շարք հանձնարարականներ»,- հայտնում են ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից՝ հավելելով, որ, ընդհանուր առմամբ, հատուկ մարտավարական ուսումնավարժությունը գնահատվել է «լավ»:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում