Լեհաստանը հայտարարել Է ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության համար Հունգարիայի վրա ճնշում գործադրելու անհրաժեշտության մասին

Լեհաստանը հայտարարել Է ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության համար Հունգարիայի վրա ճնշում գործադրելու անհրաժեշտության մասին

Անհրաժեշտ է կոալիցիա ստեղծել Հունգարիայի վրա ճնշում գործադրելու համար, որպեսզի վերջինս հնարավորինս արագ համաձայնություն տա Շվեդիայի անդամակցությանը ՆԱՏՕ-ին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Լեհական Pap գործակալությունը` ընդգծելով, որ նման կարծիք է հայտնել Լեհաստանի ազգային պաշտպանության նախարար Վլադիսլավ Կոսինյակ Կամիշը:


«Թուրքիայի, թուրքական իշխանությունների ճիշտ որոշումից հետո, որոնք համաձայնություն են տվել Շվեդիայի անդամակցությանը ՆԱՏՕ-ին, ես կարծում եմ, որ Հունգարիան պետք է անհապաղ նման համաձայնություն տա»,-հավելել Է Կոսինյակ Կամիշը:

Նա հայտնել է, որ մտադիր է այդ հարցը քննարկել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ հաջորդ շաբաթ ՆԱՏՕ-ի կենտրոնակայան կատարելիք այցին:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում