Դավիթ Սանասարյանը քվեարկեց արտահերթ խորհրդարանական ընտրություններում

Դավիթ Սանասարյանը քվեարկեց արտահերթ խորհրդարանական ընտրություններում

«Ինքնիշխան Հայաստան» կուսակցության ցուցակը գլխավորող Դավիթ Սանասարյանը մասնակցեց արտահերթ խորհրդարանական ընտրությունների քվեարկությանը:

Սանասարյանն ավելի վաղ իր «Ֆեյսբուք»-ի էջում ահազանգել էր, որ կուսակցության ցուցակի 3-րդ համար Նարինե Մարտիրոսյանին քվեարկությունից հետո 6/31 ընտրատեղամասից դուրս գալուց բերման են ենթարկել։

«Քաղաքացիական հագուստով ոստիկանները մոտենալով տիկին Մարտիրոսյանին՝ հարցրել են, թե արդյոք Նարինե Մարտիրոսյանն է, դրական պատասխան ստանալուց հետո բերման են ենթարկել ոստիկանության Մաշտոցի բաժին։ Քիչ առաջ կապ հաստատեցի տիկին Մարտիրոսյանի հետ, նշեց, որ ներողություն են խնդրել կատարվածի համար: Դատապարտում ենք իրավապահ մարմինների նման ոչ պրոֆեսիոնալ գործելաոճը»,-նշել էր Սանասարյանը:

Ավելի ուշ նա ահազանգել էր նաև, որ  9/37 (Նար-Դոս) «Ինքնիշխան Հայաստան» կուսակցության 26 համարի քվեաթերթիկը չեն տվել, իսկ երբ քաղաքացին պահանջել է, պատճառաբանել են, որ հոգնած են, չեն նկատել:

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում