ՀՀ-ից Ռուսաստանի Դաշնություն է վերադարձել 364 մարդ
Երևան-Կրասնոդար, Երևան-Սամարա և Երևան-Մոսկվա երթուղիներով սեպտեմբերի 6-7-ը տեղի ունեցած չվերթներով տուն է վերադարձել ևս 364 մարդ։
Այս մասին հայտնում են ՀՀ-ում ՌԴ դեսպանատնից։
«Ընդհանուր առմամբ համալիր աշխատանքի շրջանակում Հայաստանից դուրս բերված մարդկանց թիվը գերազանցել է 8 հազարը»,- նշում են դեսպանատնից։
Շարունակվում է ռուսաստանցիների տուն վերադարձի կազմակերպումը։
Կարծիքներ