Հունիսի 7-ին կայանալիք ԱԺ ընտրություններին ընտրական իրավունք ունի 2 միլիոն 489 հազար 31 քաղաքացի. ԿԸՀ
Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը հրապարակել է ընտրական իրավունք ունեցող քաղաքացիների թիվը։ Փետրվարի 11-ի դրությամբ, հունիսի 7-ին կայանալիք ԱԺ ընտրություններին ընտրական իրավունք ունի 2 միլիոն 489 հազար 31 քաղաքացի։ Այդ մասին հայտնում են ԿԸՀ-ից:
ԿԸՀ-ն հիշեցնում է, որ ընտրողների ռեգիստրը վարում է ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը, և ընտրողների ցուցակին վերաբերելի խնդիրներով քաղաքացիները պետք է դիմեն լիազոր մարմնին։


Կարծիքներ