Վթարային ջրանջատումներ Երևանում ու Արմավիրում՝ մինչև 36 ժամից ավելի
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված ս.թ. հոկտեմբերի 17-ին․
-ժամը 10:30-20:00-ն կդադարեցվի Երևանի Էրեբունի վարչական շրջանի Ազատամարտիկներ պողոտայի, 1, 2, 3, 4, 5 նրբանցքների, Աթոյան անցուղու, Նոր Արեշ 3, 5, 11, 12, 14, 16 փողոցների, Ռոստովյան, Թորամանյան, Չեռնիշեվսկի, Կռիլով, Լոմոնոսով, Սասունցի Դավիթ փողոցների ջրամատակարարումը,
-ժամը 13։00-19:00-ն կդադարեցվի Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Շահումյան 5 փողոցի ջրամատակարարումը,
-ժամը 13։00-18:00-ն կդադարեցվի Երևանի Շենգավիթ վարչական շրջանի Շիրակի 1 նրբանցքի, Շարուրի 1-5, 7, 9 կենտ համարների շենքերի ջրամատակարարումը:
Պոմպակայանում վթարի պատճառով հոկտեմբերի 17-ից մինչև հոկտեմբերի 20-ը կդադարեցվի Արմավիրի մարզի Դալարիկ գյուղի ջրամատակարարումը: Այդ ընթացքում գյուղի ջրամատակարարումը կիրականացվի շրջիկ ավտոմեքենաների միջոցով:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
Կարծիքներ