Առողջապահության նախարարության թիմը պատվաստվել է գրիպի դեմ՝ սեզոնային ակտիվության շրջանում պաշտպանված լինելու համար. Ավանեսյան

Առողջապահության նախարարության թիմը պատվաստվել է գրիպի դեմ՝ սեզոնային ակտիվության շրջանում պաշտպանված լինելու համար. Ավանեսյան

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը Ֆեյսբուքում գրել է, որ այսօր առողջապահության նախարարության թիմով պատվաստվել են գրիպի դեմ` սեզոնային ակտիվության շրջանում պաշտպանված լինելու համար:

«Գրիպի պատվաստանյութն առկա է առաջնային օղակում. կարող եք պատվաստվել անկախ կցագրման փաստից։

Պատվաստանյութը հասանելի է նաև շարժական պատվաստումային կետում։

Ի դեպ, մասնագետներն ասում են, որ COVID-19-ի և գրիպի պատվաստումները կարելի է զուգակցել»,- նշված է գրառման մեջ։

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում