Պապոյանի հեղինակած նախագիծը կհամալրի խաղամոլության դեմ պայքարի գործիքակազմը. Ծովինար Վարդանյան

Պապոյանի հեղինակած նախագիծը կհամալրի խաղամոլության դեմ պայքարի գործիքակազմը. Ծովինար Վարդանյան

Այսօր Ազգային Ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց իմ և գործընկերոջս՝ Գևորգ Պապոյանի հեղինակած նախագիծը ուղղված խաղամոլության դեմ պայքարին: Այս մասին ֆեյսբուքում գրում է ԱԺ պատգամավոր Ծովինար Վարդանյանը։

«Նախագիծն ուժի մեջ մտնելու պահից՝

  • 10 օր անց հնարավոր կլինի խաղադրույք կատարել միայն անկանխիկ եղանակով,
  • 6 ամիս անց հնարավոր կլինի խաղադրույք կատարել բացառապես բանկային հաշվից: 

Նախագիծը կհամալրի խաղամոլության դեմ պայքարի գործիքակազմը՝ սահմանափակելով խաղադրույք կատարելու հնարավորությունն ու թափանցիկություն հաղորդելով ոլորտի գործունեությանը»,֊ գրել է նա:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում